Նախագահին ՍԴ հրավիրելու մասին 2-րդ միջնորդությունը ևս մերժվել է

Նախագահին ՍԴ հրավիրելու մասին 2-րդ միջնորդությունը ևս մերժվել է

PanARMENIAN.Net - ՍԴ-ն երկրորդ անգամ ևս մերժել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին որպես վկա հրավիրելու մասին Հրայր Թովմասյանի միջնորդությունը, գրում է «Փաստինֆոն»։

ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը միջնորդել էր արտահերթ խորհրդարանական ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ գործով Սարգսյանին որպես վկա հրավիրել՝ պարզելու, թե ինչու է ընտրությունների օր նշանակվել հունիսի 20-ը, ինչպես ավելի վաղ հայտարարել էր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

ՍԴ-ի կողմից միջնորդությունը մերժելուց հետո Թովմասյանը ևս մեկ անգամ է միջնորդել՝ ՀՀ նախագահին որպես վկա հրավիրելու և լսելու մասին, ինչը, սակայն, ևս մերժվել է։

ՍԴ-ն բավարարել է միջնորդությունը՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից պահանջել հնարավորինս սեղմ ժամկետում բարձր դատարան ներկայացնել իր և ՄԻՊ աշխատակազմի կողմից ԱԺ արտահերթ ընտրությունների շրջանակում կատարած մշտադիտարակումների արդյունքում արձանագրված՝ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ զեկույցները կամ հաղորդումները։

Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումներով գործերը ՍԴ-ում միավորել են ու քննում են նույն նիստում։ Այս գործով դատաքննությունը սկսվել է հուլիսի 9-ին:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---