Փաշինյան․ ՔԿ-ից ակնկալում եմ ավելի արդյունավետ, վճռական և հատուկ գործողություններ

Փաշինյան․ ՔԿ-ից ակնկալում եմ ավելի արդյունավետ, վճռական և հատուկ գործողություններ

PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Քննչական կոմիտեի կոլեգիային ներկայացնելով ՔԿ նորանշանակ նախագահ Արգիշտի Քյարամյանին, հայտարարել է, որ նոր պայմաններում ՔԿ-ից ակնկալում է ավելի արդյունավետ գործողություններ, ավելի վճռական և հատուկ՝ ժողովրդի ակնկալիքները բավարարելու համար:

Նա հավելել է, որ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո նոր փուլ ենք մտնում և դրա առանձնահատկությունը հետևյալն է. ՀՀ քաղաքացիները մանդատ են տվել իշխանությանը՝ ՀՀ-ում հաստատելու օրենքի և իրավունքի դիկտատուրա:

«Իհարկե շատ կարևոր աշխատանք է արվել, սակայն շարունակաբար պիտի աշխատենք նախաքննության արդյունավետությունը, տեմպերը և արդյունավետ ելքերն ապահովելու ուղղությամբ: Հույս ունեմ, որ պարոն Քյարամյանի ղեկավարությամբ այդ աշխատանքը կիրականացվի: Համոզված եմ, որ պարոն Գրիգորյանն իր ահռելի փորձով աջակից կլինի պարոն Քյարամյանին՝ այդ գործունեության մեջ:»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Նա շնորհակալություն է հայտնել ՔԿ արդեն նախկին նախագահ Հայկ Գրիգորյանին վերջին երեք տարվա ընթացքում կատարած աշխատանքի համար:

«Ուզում եմ ընդգծել, որ պարոն Գրիգորյանի մասնագիտական և մարդկային հատկանիշները շատ բարձր եմ գնահատում և պիտի ասեմ, որ մենք արդեն խոսել ենք՝ պարոն Գրիգորյանի ներուժը կներառվի պետական կառավարման համակարգում, այդ հարցն առաջիկայում կքննարկենք և որոշում կկայացնենք»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:

ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյրամյանը, որը 44-օրյա պատերազմի ժամանակ ազատվել էր զբաղեցրած պաշտոնից, նշանակվել է Քննչական կոմիտեի ղեկավար։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արգիշտի Քյարամյանը պարգևատրվել է «Արիության մեդալով» Արցախյան վերջին պատերազմում «մարտական գործողությունների ընթացքում ունեցած ավանդի և հայրենիքի պաշտպանության համար»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---