Կորել է կապը ՀՀ ԶՈւ զինվորի և վարորդի հետ․ Քննարկվում է Ադրբեջանի տարածքում հայտնվելու հավանականությունը

Կորել է կապը ՀՀ ԶՈւ զինվորի  և վարորդի հետ․ Քննարկվում է Ադրբեջանի տարածքում հայտնվելու հավանականությունը

PanARMENIAN.Net - Հուլիսի 14-ի լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ԶՈւ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։

Անմիջապես մեկնարկել են որոնողա-փրկարարական աշխատանքներ, որոնք դեռևս արդյունք չեն տվել։

Ռուսական կողմի միջնորդությամբ, Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչների հետ քննարկվում է Նալբանդյանի և Տոռոզյանի՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հավանականությունը։

Նալբանդյանն ու Տոռոզյանը եղել են առանց զենքի։

Հուլիսի 14-ին՝ առավոտյան 10:30-ի սահմաններում միջադեպ է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում: Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով, փորձել են ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել 1983 թվականին ծնված, ՀՀ ԶՈւ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Սամվել Գագիկի Ալավերդյանը: Կորուստներ ունի նաև ադրբեջանական կողմը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---