Գրիգորյան․ Շատ ծանր և դժվարին, բայցև պատասխանատու և պատվաբեր փուլ է լինելու

Գրիգորյան․ Շատ ծանր և դժվարին, բայցև պատասխանատու և պատվաբեր փուլ է լինելու

PanARMENIAN.Net - Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ առաջին տեղակալ Արմեն Գրիգորյանին:

Վերջինս, ողջունելով ներկաներին, նշել է, որ շատ ծանր և դժվարին, բայց նաև պատասխանատու և պատվաբեր փուլ է լինելու:

«Համոզված եմ՝ մեր բոլոր ջանքերը ներդնելու ենք, որպեսզի ի կատար ածենք այն մանդատը, որը քաղաքացիները տվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Եվ այն բոլոր ուղենիշերը, որոնք նշված են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում, որը նաև արտացոլվելու է կառավարության ծրագրում, համատեղ իրականություն ենք դարձնելու: Համոզված եմ՝ համատեղ աշխատելու և արդյունքներ ենք ունենալու»,-ասել է նա:

Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանին կատարած աշխատանքի համար` նշելով, որ քչերն էին պատրաստակամ այդ պատասխանատվությունը վերցնել իրենց վրա:

Դիմելով Գրիգորյանին, վարչապետի աշխատակազմի ղեկավարն ասել է․ «Նախորդ տարվա իրադարձությունների բերումով Արտաքին գործերի նախարարության դերակատարումը մեր ներքին և արտաքին կյանքում շատ կարևոր է: Վստահ եմ՝ Դուք պատվով կկատարեք Ձեր ստանձնած պարտականությունները և կլուծեք այն խնդիրները, որոնք մեր առաջ դրել է հանրությունը հունիսի 20-ի ընտրություններով, և որը կառավարությունը դնում է Ձեր առջև»,- ասել է Հարությունյանը:

Գրիգորյանը նշանակվել է ԱԳ նախարարի առաջին տեղակալ: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Գրիգորյանն ազատվել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:

Գրիգորյանն Անվտանգության խորհրդի քարտուղար էր նշանակվել 2018-ի մայիսի 17-ին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---