ԱԺ արտահերթում կքննարկվի պատգամավորների գործունեության հետ կապված ծախսերը 5-ապատկելու հարցը

ԱԺ արտահերթում կքննարկվի պատգամավորների գործունեության հետ կապված ծախսերը 5-ապատկելու հարցը

PanARMENIAN.Net - Հուլիսի 15-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում ի թիվս այլ հարցերի կքննարկվի նաև «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը։

Նախագծով նախատեսվում է 5-ապատկել պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերը յուրաքանչյուր պատգամավորի համար՝ ամսական 50,000 դրամից դարձնել 250,000 դրամ։

Նախագծի հեղինակներն են իմքայլական Վիկտոր Ենգիբարյանը և Նիկոլայ Բաղդասարյանը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ կարգավորումն օրենքի ընդունման օրվանից հետո չի վերանայվել, մինչդեռ այդ ժամանակահատվածում տեղի է ունեցել համապատասխան ծախսերի էական ավելացում:

Օրակարգում ևս 3 հարց է ընդգրկված՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին, ՀՀ և ԱԶԲ միջեւ «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր» (վարկ թիվ 3449-ARM) վարկային համաձայնագրի փոփոխությունը վավերացնելու մասին և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին։

Նշված փոփոխությունն առաջարկվում է ուժի մեջ մտցնել Ազգային ժողովի հաջորդ գումարման երկրորդ նստաշրջանի բացման օրվանից` hաշվի առնելով որ 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թիվը 107 է, որը 25-ով պակաս է 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվից (132) 7 տարեկան հաշվարկով պետության ծախսերը ոչ թե ավելանում են, այլ՝ պակասում են մոտ 17,7 մլն դրամով (8-րդ գումարման Ազգային ժողովի 25 պատգամավորի 7 նրանց օգնականների տարեկան վարձատրության ընդհանուր գումարը ներկայումս կազմում է մոտ 274,5 մլն դրամ, իսկ նախագծով առաջարկվող կարգավորմամբ 8-րդ գումարման Ազգային ժողովի 107 պատգամավորի տարեկան վճարվող գումարը կկազմի 256,8 մլն դրամ):

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---