«Իմ քայլը» միաձայն ընդունել է պատգամավորների ծախսերը 5-ապատկող նախագիծը

«Իմ քայլը» միաձայն ընդունել է պատգամավորների ծախսերը 5-ապատկող նախագիծը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ միաձայն ընդունել է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։

Ըստ ընդունված նախագծի՝ պատգամավորական ամսական ծախսերը 5-ապատկվել են՝ 50,000 դրամի փոխարեն պատգամավորները կստանան 250,000 դրամ։

Նիստին մասնակցում էր միայն իշխող «Իմ քայլը» խմբակցությունը, իսկ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները ներկա չէին:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է նաև արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունված «Պետական տուրքի մասին», «Վարչական իրավախախտումների մասին» օրենքներում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծերը:

Ավելի վաղ Աժ պատգամավոր Արման Բաբաջանյանը, անդրադառնալով ԱԺ արտահերթում քննարկվելիք պատգամավորների ծախսերն ավելացնելու նախագծին կոչ էր արել այն մերժել կան հետ կանչել և հավելել է, որ ինքը չի մասնակցի նիստին։

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրել է, որ 7-րդ գումարման ԱԺ-ն այդպես էլ չկարողացավ տարբերակել առաջնայինը հազարերորդականից: «Եթե նույնիսկ մի պահ փորձենք թողնել այս իրականությունը, որը, իհարկե, անհնար է, օբյեկտիվ հարց է առաջանում՝ 7-րդ գումարման Ազգային ժողովի 132 պատգամավորից քանի՞սն են գնում մարզեր՝ հատկապես հետպատերազմական շրջանում, ընտրողների, սահմանամերձ համայնքների բնակիչների հետ կապը պահում, ներկայացուցչական ծախսեր անում, որ հիմա էլ ուզում են ավելացնել այդ գումարը 200,000 դրամով»,-գրել է նա։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---