ՀՀ-ում կորոնավիրուսի 162 նոր դեպք կա և 2 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 162 նոր դեպք կա և 2 մահ

PanARMENIAN.Net - Հուլիսի 16-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 162 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 227,111-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 2 դեպք է գրանցվել, 2-ն էլ՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4558 դեպք կա, այլ պատճառով՝ 1110։

Ապաքինվել է ևս 106 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 218,128 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվն աճել է՝ հասնելով 3315-ի։

Հուլիսի 15-ին կատարվել է 4700 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,257,724 թեստ է արվել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---