Գեղարքունիքում ծանր վիրավորված ժամկետայինի կյանքին վտանգ չի սպառնում![]() 26 հուլիսի 2021 - 10:39 AMT PanARMENIAN.Net - Գեղարքունիքում ծանր վիրավորված ժամկետային զինծառայող Արման Աթեսյանի կյանքին այլևս վտանգ չի սպառնում: Այդ մասին Հանրային հեռուստաընկերության եթերում տեղեկացրել է ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը։ Աթեսյանի վիրահատել են, նրա երիկամն են հեռացրել։ Նա արդեն ինքնուրույն է շնչում, արհեստական շնչառության սարքն անջատված է։ Ժամկետային զինծառայողը գիտակցության է եկել։ Արման Աթեսյանը ծանր վիրավորվել էր հուլիսի 23-ին, երբ Ադրբեջանի զինված ուժերը կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմի հերթական սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ 3 զինծառայող։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |