Ավանեսյան․ ՀՀ-ում շրջանառվում է կորոնավիրուսի «դելտա» շտամը

Ավանեսյան․ ՀՀ-ում շրջանառվում է կորոնավիրուսի «դելտա» շտամը

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով համավարակային իրավիճակին, ասել է, որ Հայաստանում արդեն շրջանառվում է կորոնավիրուսի է «դելտա» շտամը։

Նա ասել է, որ այս պահին սեկվենավորած նմուշ դեռ չկա, սակայն Հայաստանում այն շրջանառվում է։

«Ինչո՞ւ, որովհետև մենք ունենք բաց սահման և՛ Ռուսաստանի, և՛ Վրաստանի հետ, որտեղ հայտնաբերված է այդ շտամը», - նշել է նա։

Նախարարի պաշտոնակատարն ասել է, որ աշնան առաջին կեսին կա կորոնավիրուսի նոր ալիքի վտանգ, տեղեկացնում է Aysor.am-ը։

Նա հավելել է, որ առողջապահական համակարգը շարունակում է շատ լարված կերպով աշխատել ու սպասարկել կորոնավիուսով վարակված բոլոր հիվանդներին։

«Ամեն ինչ անելու ենք, որ բնակչության 40-50 տոկոսը պատվաստվի ու մենք ավելի անվտանգ միջավայրում լինենք», - ասել է Ավանեսյանը։

Հայաստանում Covid-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հուլիսի 25-ի դրությամբ` կատարվել է 152,529 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 108,674, երկրորդ դեղաչափ` 43,855։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---