Ավանեսյան․ ՀՀ-ում շրջանառվում է կորոնավիրուսի «դելտա» շտամը26 հուլիսի 2021 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով համավարակային իրավիճակին, ասել է, որ Հայաստանում արդեն շրջանառվում է կորոնավիրուսի է «դելտա» շտամը։ Նա ասել է, որ այս պահին սեկվենավորած նմուշ դեռ չկա, սակայն Հայաստանում այն շրջանառվում է։ «Ինչո՞ւ, որովհետև մենք ունենք բաց սահման և՛ Ռուսաստանի, և՛ Վրաստանի հետ, որտեղ հայտնաբերված է այդ շտամը», - նշել է նա։ Նախարարի պաշտոնակատարն ասել է, որ աշնան առաջին կեսին կա կորոնավիրուսի նոր ալիքի վտանգ, տեղեկացնում է Aysor.am-ը։ Նա հավելել է, որ առողջապահական համակարգը շարունակում է շատ լարված կերպով աշխատել ու սպասարկել կորոնավիուսով վարակված բոլոր հիվանդներին։ «Ամեն ինչ անելու ենք, որ բնակչության 40-50 տոկոսը պատվաստվի ու մենք ավելի անվտանգ միջավայրում լինենք», - ասել է Ավանեսյանը։ Հայաստանում Covid-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հուլիսի 25-ի դրությամբ` կատարվել է 152,529 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 108,674, երկրորդ դեղաչափ` 43,855։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |