Երասխի ուղղությամբ հակառակորդի կրակոցները վերսկսվել են![]() 26 հուլիսի 2021 - 17:17 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի զինված ուժերը հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի ուղղությամբ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդել են ՀՀ պաշտպանության նախարարությունից, գրում է Aysor.am-ը։ ՊՆ-ից հայտնել են, որ կրակոցները վերսկսել են 15:30-ից։ Ավելի վաղ ՊՆ-ն հաղորդել էր, որ հուլիսի 26-ին՝ ժամը 11։30-ից սկսած, հակառակորդը հրադադարը խախտել է հայ-ադրբեջանական սահմանի Երասխի ուղղությամբ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։Հայկական կողմը դիմել է հակազդող գործողությունների։ Հուլիսի 26-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |