ՀՀ-ն նաև Pfizer և Sinopharm պատվաստանյութեր կներկրի![]() 29 հուլիսի 2021 - 12:12 AMT PanARMENIAN.Net - Գործադիրի հուլիսի 29-ի նիստում հավանություն է տրվել կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ձեռք բերել նաև չինական Sinopharm և գերմանական Pfizer պատվաստանյութերի խմբաքանակի, որի համար կհատկացվի 3 մլրդ 459 մլն դրամ։ Ըստ այդմ՝ բնակչության ընդհանուր թվում պատվաստանյութ ստացողների տեսակարար կշիռը կավելանա ևս 10%-ով (500,000 դեղաչափ, 250,000 անձ` 2 դեղաչափով): Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը մտահոգիչ է համարել համավարակով պայմանավորված իրավիճակը հարևան երկրներում և կարևորել պատվաստումների անհրաժեշտությունը։ Նա ասել է, որ Հայաստանում պատվաստումների նկատմամբ ակտիվությունն աճում է՝ մոտ 163,000 քաղաքացի է պատվաստվել։ Ավանեսյանը տեղեկացրել է նաև, որ Լիտվայի կառավարությունը հաստատել է 27,000 դեղաչափ պատվաստանյութի նվիրաբերումը ՀՀ-ին։ ՀՀ-ում մինչ օրս կորոնավիրուսի դեմ պատվաստման նպատակով կիրառվում է AstraZeneca, «Սպուտնիկ V» և Coronavac պատվաստանյութերը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |