Ավանեսյան. Վիրավոր զինվորներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր![]() 29 հուլիսի 2021 - 18:33 AMT PanARMENIAN.Net - Գեղարքունիքում հուլիսի 28-ին մարտական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Այդ մասին կառավարության նիստից հետո ասել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։ Նա նշել է, որ ռազմական բժիշկների հետ անընդհատ կապի մեջ են։ Ավանեսյանը տեղեկացրել է, որ վիրավոր զինծառայողները հոսպիտալում են, գրում է Panorama.am-ը։ Այլ հարցերի նա չի պատասխանել՝ հորդորելով հետևել ՊՆ հաղորդագրություններին։ Հուլիսի 28-ին Գեղարքունիքի ուղղությամբ հակառակորդի կողմից սանձազերծված մարտական գործողությունների արդյունքում հայկական կողմից 5 զինծառայող է վիրավորվել, 3 զոհվել։ Հուլիսի 29-ի առավոտյան՝ ժամը 08։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալվել է կարճատև փոխհրաձգություն, հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ մեկ զինծառայող՝ ավագ լեյտենանտ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |