ՊՆ․ Ոսկեպարում ռուս սահմանապահներ են տեղակայվել 6 օգոստոսի 2021 - 10:38 AMT PanARMENIAN.Net - Տավուշի մարզում, մասնավորապես՝ Ոսկեպար համայնքում տեղակայվել են ռուս սահմանապահներ: Այդ մասին հայտարարել է Պաշտպանության նախարարությունը՝ արձագանքելով Ոսկեպարում ռուս զինծառայողների գտնվելու մասին լրատվամիջոցներով շրջանառվող լուրերին։ Նշվում է նաև, որ շինաշխատանքներն իրականացվում են սահմանապահների թիկունքային ապահովման շինությունների կառուցման նպատակով։ Տվյալ գործընթացն իրականացվում է հայ-ռուսական համագործակցության շրջանակում։ Ավելի վաղ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ռուս սահմանպահների տեղակայման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի առաջարկին, ասել էր, որ այդ ուղղությամբ գործնական աշխատանք է տարվում։ Նա նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանին ռուս սահմանապահների տեղակայման գաղափարը մասնակիորեն իրագործվել է Սյունիքում, որի համար լրացուցիչ միջոցներ են ներգրավվել, այդ թվում՝ անձնակազմ, խնդրահարույց վայրերում տեղակայելու համար։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |