ԱԺ-ում լարվածության պատճառով նիստի ուղիղ հեռարձակումն անջատվել է

ԱԺ-ում լարվածության պատճառով նիստի ուղիղ հեռարձակումն անջատվել է

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նիստի ուղիղ հեռարձակումը որոշ ժամանակով անջատվել է, քանի որ իրավիճակը լարվել էր։ Ներս էին հրավիրվել անվտանգության աշխատակիցները, որոնք զինվորական համազգեստով էին։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանձնարարել էր անջատել ուղիղ եթերը։

ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն իր ելույթում հայտարարել է, որ «հողատու» և «կապիտուլյանտ» բառերը ոչ թե անձնական վիրավորանք են, այլ քաղաքական գնահատական իշխանությունների գործունեությանը: Դրան Սիմոնյանն արձագանքել է՝ ասելով, թե բնակչությունը գնհատականը տվել է, թե ով է «կապիտուլյանտը» և ով «հողատուն»։

«Հայաստան» խմբակցության պատգամավորները տեղից հակադարձել են Սիմոնյանին, որը, իր հերթին, նախազգուշացում է հայտարարել ընդդիմադիր պատգամավորներ Արմեն Ռուստամյանին և Ագնեսա Խամոյանին։

ՔՊ-ական պատգամավորները նույնպես սկսել են տեղից խոսել, վեր կենալ։ Պատգամավորների միջև քաշքշուկ է սկսվել։ ԱԺ խոսնակը հորդորել է չլքել պատգամավորական տեղերը և ի վերջո հայտարարել, որ ներս է հրավիրում անվտանգության աշխատակիցներին։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը հեռացվել է ԱԺ նիստերի դահլիճից «կապիտուլյանտ Նիկոլ» արտահայտությունը կրկին հնչեցնելու համար։

Ավելի ուշ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը զրկեց խոսքի իրավունքից նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արփի Դավոյանին ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին «մերժված» անվանելու համար։Դավոյանը զրկվել է մեկ նիստի ընթացքում խոսելու իրավունքից։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---