Ռուբինյան․ ՀՀ-ն պատրաստ էր դադարեցնել պատերազմը, բայց փախստականների՝ Շուշի վերադարձի հարց կար

Ռուբինյան․ ՀՀ-ն պատրաստ էր դադարեցնել պատերազմը, բայց փախստականների՝ Շուշի վերադարձի հարց կար

PanARMENIAN.Net - ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով ՀՀ կողմից պատերազմի դադարեցման հնարավորությանը, ասել է, որ հոկտեմբերի 19-ին Հայաստանը համաձայն է եղել դադարեցնել պատերազմը, սակայն Բաքուն նոր նախապայման է առաջ քաշել՝ փախստականների վերադարձը Շուշի։

«Դա անընդունելի էր»,-ասել է նա։

Ռուբինյանը նշել է նաև, որ հոկտեմբերի 19-ին կայացել է Անվտանգության խորհրդի նիստ, որին ներկա են եղել նաև ՀՀ նախագահն ու կաթողիկոսը, այն ժամանակվա ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները, որտեղ քննարկվել է պատերազմը դադարեցնելու հարցը՝ հնչել են մտքեր, որ կարելի է գնալ դրան, ռուսական առաջարկով շրջանների հանձնմամբ։

«Հայաստանը պատարաստ է եղել դադարեցնել պատերազմը, սակայն Ադրբեջանն ամեն անգամ նոր նախապայմաններ է առաջ քաշել»,-ասել է նա։

Պատգամավորն ասել է նաև, որ Արցախայան հիմնահարցի շուրջ բանակցությունների մեխը, կարգավիճակի հետ կապված մեխը մարդիկ են, և ունենալ առանց միջանկյալ կարգավիճակի Արցախ՝ Շուշիում ադրբեջանական բնակչությամբ, «կնշանակեր ստանալ ոչ հայական վերահսկողությամբ Շուշի»։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ և Ադրբեջանի հետ բանակցությունների մասին և պատերազմը դադարեցնելու հնարավորության մասին, ասել էր, որ հոկտեմբերի 19-ին կար այդպիսի հնարավորություն, սակայն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի զարմանս իրեն, չի համաձայնել, քանի որ նախատեսվում էր ադրբեջանցի փախստականների վերադարձը Շուշի։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---