ՀՀ-ում կորոնավիրուսի 430 նոր դեպք է գրանցվել և 8 մահ![]() 14 օգոստոսի 2021 - 12:33 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 14-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 430 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 234,227-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Մահվան 8 դեպք է գրանցվել, 7-ը՝ կորոնավիրուսից և մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4685 դեպք կա, այլ պատճառով՝ 1132։ Ապաքինվել է ևս 214 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 222,397 է։ Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվն աճել է՝ հասնելով 6013-ի։ Օգոստոսի 13-ին կատարվել է 7077 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,428, 670 թեստ է արվել: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |