ՀՀ-ում կորոնավիրուսի 507 նոր դեպք կա և 5 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 507 նոր դեպք կա և 5 մահ

PanARMENIAN.Net - Օգոստոսի 21-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 507 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 237,249-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 5 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4737 դեպք կա, այլ պատճառով՝ 1143։

Ապաքինվել է ևս 283 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 224,019 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվն աճել է՝ հասնելով 7350-ի։

Օգոստոսի 20-ին կատարվել է 7629 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,476,957 թեստ է արվել:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---