«Պատիվ ունեմը» լքել է ԱԺ նիստերի դահլիճը

«Պատիվ ունեմը» լքել է ԱԺ նիստերի դահլիճը

PanARMENIAN.Net - «Պատիվ ունեմ» խմբակցությունը, ի նշան բողոքի, լքել է նիստերի դահլիճը։ ԱԺ նիստի սկզբին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից առաջ, խմբակցության այդ որոշման մասին հայտարարել է «Պատիվ ունեմ»-ի ղեկավար Արթուր Վանեցյանը՝ խմբակցության հետ լքելով նիստերի դահլիճը։

Նա նշել է, որ խմբակցությունը դահլիճ կվերադառնա՝ ժողովրդին հուզող հարցերի պատասխանները ստանալու և կառավարության ծրագրում ներկայացված կեղծիքները բացահայտելու։

Ազգային ժողովում քննարկվում է կառավարության 5-ամյա ծրագիրը, որը ներկայացնում է Փաշինյանը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---