Արոնյանը կրկին «Ամբեր-2009»-ի առաջատարների թվում է

PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը շախմատի «Ամբեր-2009» 18-րդ մրցաշարի 5-րդ փուլում հաղթեց նորվեգացի Մագնուս Կարլսենին եւ 6,5 միավորով ուկրաինացի Սերգեյ Կարյակինի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մրցաշարի գործող չեմպիոնը միավորները կիսել է Կարլսենի հետ «կույր շախմատի» պարտիայում եւ հաղթել է ռապիդում, այդպիսով, գրանցելով ընդհանուր հաղթանակ 1,5-0,5 հաշվով:



«Ամբեր-2009»-ի 6-րդ փուլում Արոնյանն ուժերը կչափի նույնպես առաջատար Կարյակինի հետ



5-րդ փուլի պարտիաները.



«Կույր շախմատ».



Կարյակին-Մորոզեւիչ-0:1

Վան Յուէ-Ռաջաբով-0,5:0,5

Տոպալով-Կրամնիկ-0,5:0,5

Արոնյան-Կարլսեն-0,5:0,5

Իվանչուկ-Անանդ-0,5:0,5

Լեկո-Կամսկի-0,5:0,5:



«Ռապիդ».



Մորոզեւիչ-Կարյակին-0:1

Ռաջաբով-Վան Յուէ -0:1

Կրամնիկ-Տոպալով-0,5:0,5

Կարլսեն-Արոնյան-0:1

Անանդ-Իվանչուկ-1:0

Կամսկի-Լեկո-1:0:



Դասավորությունը 5 փուլերից հետո. Արոնյան, Կրամնիկ`6,5, Մորոզեւիչ`6 միավոր, Անանդ, Տոպալով` 5,5, Կարլսեն, Կամսկի, Ռաջաբով-5 միավոր, Լեկո-4,5, Կարյակին-4, Իվանչուկ-3,5, Վան Յուէ`3 միավոր:



Խաղարկային օրերն են մարտի 14,15, 16, 17, 19, 20,21, 24, 25, 26-ը: Հանգստյան օրերն են` մարտի 18-ն ու 23-ը:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---