ԱՆ․ 126 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում է, վերակենդանացման բաժնում 18-ամյա երիտասարդ կա 2 սեպտեմբերի 2021 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, կառավարության նիստում անդրադառնալով կորոնավիրուսի համավարակի հետ կապված վիճակին, տեղեկացրել է, որ ծանր վիճակում է 650 հիվանդ, ծայրահեղ ծանր վիճակում՝ 126։ «Ունենք 18 տարեկան երիտասարդ, որը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,-ասել է նա։ Նա նշել է, որ դելտա շտամի տարածումն աչքի է ընկնում ավելի մեծ վարակելիությամբ և ծանր ընթացքով, ինչպես նաև երիտասարդացմամբ։ Նրա խոսքով՝ կան վարակված 20-28 տարեկան երիտասարդներ, որոնց շրջանում նաև մահվան դեպք է գրանցվել: Արհեստական շնչառության ապարատին միացված է 51 քաղաքացի։ Ավանեսյանը հավելել է, որ սեպտեմբերի 2-ի դրությամբ ծավալված է մոտ 1600 մահճակալ, որոնցից 1400-ը զբաղված է: Անդրադառնալով պատվաստումներին՝ նախարարն ասել է, որ ցանկացողների մեծ հոսք է նկատվում, իսկ արդեն պատվաստվել է 293, 955 քաղաքացի։ Սեպտեմբերի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 243 386 դեպք, որոնցից 227 726-ն` առողջացած, 4876-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9625 պացիենտ: Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ «ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից» «Այնտեղ գրված է, որ պետք է տրանսպորտային հաղորդակցություն լինի, որը հսկելու են ՌԴ սահմանապահները»,–ասել է նա |