Երեւանում բացվել է գերմանացի նկարիչ Հորստ Յանսենի աշխատանքների ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Երեւանի Ազգային պատկերասրահում գերմանացի գծանկարիչ Հորսթ Յանսենի աշխատանքների ցուցահանդեսով Հայաստանում մեկնարկեցին Գերմանիայի օրերը: Ցուցահանդեսում ներկայացված են նրա տարբեր շրջանների 160 աշխատանքներ` լիտոգրաֆիայի տեխնիկայով ստեղծված 1970-ականների սկզբին:



Հայաստանի Ազգային պատկերասրահում ցուցահանդեսը կտեւի մինչեւ ապրիլի 12-ը, այնուհետեւ ցուցադրությունը կներկայացվի Գյումրիում, Մարտունիում եւ Կապանում:



Հայաստանում Գերմանիայի դեսպանատան եւ ՀՀ մշակույթի նախարարության կազմակերպած Գերմանիայի օրերի շրջանակներում կանցկացվեն ցուցահանդեսներ, ընթերցումներ, գիտաժողովներ:



Մարտի 21-ին Հայաստանի Ազգային պատկերասարհում տեղի կունենա դասախոսություն «Հորսթ Յանսենն ու նրա ժառանգությունը» թեմայով:



Հորսթ Յանսենը Եվրոպայում դասվում է լավագույն գծանկարիչների շարքին: Նա իր ամբողջ կյանքն անց է կացրել Համբուրգում` ծնվել է այնտեղ 1929 թվականին, մահացել 1955-ին: Սովորել է Համբուրգի Բարձրագույն գեղարվեստական դպրոցում: Առաջին անհատական ցուցահանդեսն անցել է 1958թ. Հաննովերում եւ սենսացիա առաջացրել: 1968 թվականին Յանսենը ստացավ Վենետիկի բիենալեի առաջին մրցանակը: Լավագույն աշխատանքները 70-80-ականներին ստեղծված բազմաթիվ գծանկարչական աշխատանքներն են:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---