Խաչատուր Մարոզյան. Հայաստանի բուհերում կաշառակերությունը սարսափելի չափերի է հասնում20 մարտի 2009 - 21:05 AMT PanARMENIAN.Net - «Իրավաբանների ու հոգեբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության` 2008թ. կատարված հարցումների արդյունքում պարզվել է, որ պետական բուհերում ու Երեւանի կենտրոնում գտնվող դպրոցներում, ի տարբերություն քաղաքի ծայրամասերի դպրոցների, կաշառակերությունն ավելի տարածված է:«Բուհերում կաշառակերությունը սարսափելի չափերի է հասնում, իսկ դասախոսների եւ ուսանողների միջեւ անառողջ փոխհարաբերություները լուրջ սպառնալիք են հանդիսանում որակյալ ուսման եւ կրթական ոլորտի բարեփոխումների համար: Դասախոսները, լինելով իրենց գործի մասնագետը, սխալ հարաբերություններ են կառուցում ուսանողների հետ»,- նշել է «Իրավաբանների ու հոգեբանների ասոցիացիա» կազմակերպության նախագահ Խաչատուր Մարոզյանը: Կաշառակերության վերացման նպատակով կազմակերպությունը զանազան բուհերում հակակոռուպցիոն լսարաններ է ստեղծել եւ մտադիր է դասախոսների եւ ուսանողների հանդիպումներ ու քննարկումներ կազմակերպել կրթական գործընթացից դուրս: Խաչատուր Մարոզյանի խոսքով, կազմակերպությունը ՀՀ Կրթության եւ գիտության նախարարություն է դիմել եւ արդեն ստացել է համաձայնությունը բուհերում ու դպրոցներում կաշառակերության դեմ պայքարի ոլորտում համագործակցության համար: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |