ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ վերադարձած 2 գերուն

ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ վերադարձած 2 գերուն

PanARMENIAN.Net - ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հանձնարարությամբ՝ Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանական գերությունից ազատ արձակված և Հայաստան վերադարձած 2 քաղաքացուն։

Տեղի կունենան առանձնազրույցներ, կուսումնասիրվի առողջական վիճակը:

Այցի արդյունքներով կձեռնարկվեն անհրաժեշտ գործողություններ:

Սեպտեմբերի 7-ին Ադրբեջանից Հայաստան է վերադարձել 2 հայ գերի․ վարորդ Արթուր Տոռոզյանը և զինծառայող Արթուր Նալբանդյանը, որոնք մոտ երկու ամիս առաջ էին կորել Սյունիքում՝ Սև լճից ձախ, Իշխանասարի տարածքում։ Երևանն էլ Բաքվին է փոխանցել երկու շաբաթ առաջ Արցախում՝ Մարտակերտի բնակարաններից մեկում հայտնված ու ձերբակալված ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևին։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---