Մինչև 200 մբ/վ հիմնական արագություններ. «Ռոստելեկոմը» նոր առաջարկ ունի11 սեպտեմբերի 2021 - 10:30 AMT PanARMENIAN.Net - Հաշվի առնելով ուսումնական նոր տարվա մեկնարկը և առցանց աշխատանքի կարևորությունը բնակիչների շրջանում՝ «Ռոստելեկոմը» նոր անակնկալներ է ներկայացնում իր բաժանորդներին. Այսուհետ ընկերության Ինտերնետ ծառայության բաժանորդները կստանան նոր՝ ավելի բարձր հիմնական արագություններ։ Ընկերությունն ազդարարում է նաև «Արագությունը կարևոր է» նոր հատուկ առաջարկի մեկնարկը՝ նախատեսված թե՛ գործող, թե՛ նոր բաժանորդների համար։ Բոլոր նրանք, ովքեր մինչ նոյեմբերի 15-ը «Արագությունը կարևոր է» առաջարկի շրջանակում 1 տարով կմիանան «Մոնո» սակագնային փաթեթին կամ կվերակնքեն գործող պայմանագիրը, կստանան Ինտերնետի քառապատիկ արագություն, մինչև 200 Մբ/վ՝ կախված սակագնային փաթեթից։ Այսպիսով, «Մոնո Ստարտ» մեկնարկային փաթեթի բաժանորդները կստանան մինչև 40 Մբ/վ քառապատիկ արագություն՝ վճարելով ընդամենը 6000 դրամ ամսավճար, իսկ առավելագույնը նախընտրողները 8500 դրամ ամսավճարի դիմաց կստանան մինչև 200 Մբ/վ արագություն՝ միանալով «Մոնո Պրեմիում» փաթեթին։ «Դուո» և «Տրիո» փաթեթային առաջարկների դեպքում ինչպես նոր, այնպես էլ գործող բաժանորդները (վերակնքման դեպքում) կստանան Ինտերնետի եռապատիկ՝ մինչև 200 Մբ/վ արագություն և Սմարթ հեռուստատեսության բազմաժանր ալիքներ։ Հոգ տանելով բաժանորդների հարմարավետության մասին՝ «Ռոստելոկոմը» մշտապես դիտարկում է բնակիչների շրջանում աճող պահանջարկը և համապատասխան քայլեր ձեռնարկում դրանց բավարարմանն ուղղված: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր Փակվել է Աղդամի ռուս–թուրքական մշտադիտարկման կենտրոնը Կենտրոնը բացվել էր 2021–ի հունվարի 30-ին Թուրքիայի և ՌԴ-ի միջև ստորագրված հուշագրի հիման վրա ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն |