ՀՀ-ում կորոնավիրուսի 756 նոր դեպք է հաստատվել և 23 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 756 նոր դեպք է հաստատվել և 23 մահ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 15-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 756 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 250,559 -ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 23 դեպք է գրանցվել, 22-ը՝ կորոնավիրուսից և մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 5056 դեպք կա, այլ պատճառով՝ 1181:

Ապաքինվել է ևս 389 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 233,910 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 10,412 է։

Սեպտեմբերի 14-ին կատարվել է 5622 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,627, 538 թեստ է արվել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---