Իրանի դեսպան․ Ակնկալում ենք, որ ՀՀ-ն Սյունիքում այլընտրանքային ճանապարհը շուտ կկառուցի

Իրանի դեսպան․ Ակնկալում ենք, որ ՀՀ-ն Սյունիքում այլընտրանքային ճանապարհը շուտ կկառուցի

PanARMENIAN.Net - Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակին, հայտարարել է, որ ՀՀ կառավարությունից ակնկալում են, որ Սյունիքում այլընտրանքային ճանապարհը շուտ կկառուցվի։

«Ակնկալում ենք, որ Սյունիքում այլընտրանքային ճանապարհը հնարավորինս շուտ կկառուցվի, խոսքը Տաթևի ճանապարհի մասին է, և իրանցի վարորդները բեռնափոխադրումները այս ճանապարհով անվտանգ կլինեն», - նշել է դեսպանը, տեղեկացնում է Parstoday-ը։

Դեսպանն ասել է նաև, որ «Խորհրդային Միության քարտեզներով Հայաստանի Գորիս-Կապան ճանապարհի 2 հատված Ադրբեջանին է պատկանում», սակայն համաձայնություն է ձեռք բերվել, որ մինչև սահմանազատման գործընթացի մեկնարկը փոխադրամիջոցներն առանց արգելքի երթևեկեն։

«Գորիս-Կապան ճանապարհի որոշ հատվածներում ադրբեջանցի ոստիկաններն ու սահմանապահները արդեն մի քանի օր է կանգնեցնում են իրանական բեռները, որոշակի գումարներ են գանձում իրանցի վարորդներից որպես մաքսատուրք։ Ադրբեջանցիները օտարերկրյա տրանսպորտային միջոցներից մուտքի ու ելքի համար գանձում են ճանապարհային հարկ», - ասել է դեսպանը։

Նա հավելել է, որ իրանական կողմը, նաև դեսպանատունը, ջանքեր է գործադրում, որպեսզի հարցը հնարավորինս արագ լուծում ստանա։

 Ուշագրավ
Շրջանառության մեջ կդրվի սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներին վերաբերող ԱԺ հայտարարության նախագիծ
Նա նշել է, որ հայատյացությունն ու թշնամանքի քարոզն Ադրբեջանում վերջին պատերազմից հետո դարձել են ծայրահեղական՝ ֆաշիզմի աստիճանի
«Մենք փորձում ենք ազգային դիմադրություն ձևավորել, որի կարգախոսն է՝ Ոչ Հայաստանի թրքացմանը, ոչ Արցախի հայաթափմանը»,-ասել է նա
Նա հավելել է, որ ՀՀ-ն իրավունք է վերապահում խնդիրը լուծել ուժի կիրառմամբ
---