Ընտրվել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց 21-րդ կաթողիկոս պատրիարքը

Ընտրվել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց 21-րդ կաթողիկոս պատրիարքը

PanARMENIAN.Net - Հայ կաթողիկե եկեղեցու եպիսկոպոսաց սինոդոսի ընտրությունների արդյունքներով Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց 21-րդ կաթողիկոս պատրիարք է ընտրվել Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս Մինասյանը, տեղեկացնում է Արմենպրեսը։

Նորընտիր կաթողիկոս պատրիարքը ստացել է Ամենապատիվ և Գերերջանիկ Տ. Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյան անունը, տեղեկացնում է Սուրբ Աթոռը:

2011թ. մինչ օրս նա Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Արևելյան Եվրոպայի կաթողիկե հայոց առաջնորդն է, հանդիսանում է «Հայկական Կարիտաս» հասարակական կազմակերպության նախագահ:

Հայ կաթողիկե եկեղեցիներում սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15:00-ին հնչել են եկեղեցիների զանգերը՝ ի նշան նոր՝ 21-րդ Կաթողիկոս Պատրիարքի ընտրության:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---