ՀՀ-ում կորոնավիրուսի 1066 նոր դեպք կա և 25 մահ![]() 25 սեպտեմբերի 2021 - 11:17 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 25-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 1066 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 257,620-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Մահվան 25 դեպք է գրանցվել, 23-ը՝ կորոնավիրուսից և մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 5239 դեպք կա, այլ պատճառով՝ 1201: Ապաքինվել է ևս 586 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 239,113 է։ Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 12,067 է։ Սեպտեմբերի 23-ին կատարվել է 6606 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,682,804 թեստ է արվել։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |