2009-201022. ուսումնարանների եւ քոլեջների վերանորոգման աշխատանքներ կտարվեն Հայաստանի 10 մարզերում23 մարտի 2009 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ս. Տեր -Սիմոնյանը։ Հանձնաժողովը քննարկել եւ հաստատվել է մեկ բարեգործական ծրագիր «Անուշավան Աբրահամյան» կրթական հիմնադրամի կողմից: 2009-2014 թվականներին իրականացվող ծրագրի նպատակն է 10 մարզերում գտնվող ուսումնարանների եւ քոլեջների շենքերի տանիքների, ջեռուցման համակարգերի, սանհանգույցների վերանորոգումը, մասնագիտական արհեստանոցների վերանորոգումն ու կահավորումը, ինչպես նաեւ առարկայական ու մշակութային միջոցառումների կազմակերպումը։ Նիստում քննարկվել եւ հաստատվել են նաեւ նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ եւ տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր։![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |