Facebook-ը պարզել է խափանման պատճառը և վստահեցրել՝ տվյալների արտահոսք չի եղել

Facebook-ը պարզել է խափանման պատճառը և վստահեցրել՝ տվյալների արտահոսք չի եղել

PanARMENIAN.Net - Facebook-ը պարզել է խափանման պատճառը, որի հետևանքով հոկտեմբերի 4-ին Facebook, Instagram, WhatsApp և մի շարք այլ հավելվածներ գրեթե 7 ժամ անհասանելի էին օգտատերերի համար։

Ընկերությունից հավաստիացրել են, որ Facebook-ի, ինչպես նաև Instagram-ի և WhatsApp-ի աշխատանքի խափանումը չի հանգեցրել օգտատերերի տվյալների արտահոսքի։

Նշվել է նաև, որ խափանման պատճառը մայրուղային երթուղիչների կոնֆիգուրացիայի փոփոխությունն էր, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Կոնֆիգուրացիայի փոփոխությունները, որոնք գրանցվել են մայրուղային երթուղիչներում, որոնք պատասխանատու են տվյալների մշակման կենտրոնների միջև ցանցային թրաֆիկի համակարգման համար, հանգեցրել են խնդիրների, որոնք խափանել են ցանցը։ Այդ խափանումը կասկադային ազդեցություն է ունեցել տվյալների մշակման կենտրոնների կապի վրա, ինչն էլ հանգեցրել է դրանց աշխատանքի խափանման»,- ասվում է ընկերության ինժեներների խմբի հայտարարության մեջ։

Ըստ Downdetector-ի տվյալների, սա Facebook-ի ամենամեծ խափանումն էր ընկերության ամբողջ պատմության մեջ։

Սոցցանցի բաժնետոմսերը նվազել են գրեթե 5 տոկոսով, իսկ սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը խափանման պատճառով գրեթե 7 մլրդ դոլար է կորցրել։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---