DigiWeek 2021. ՏՏ ոլորտի միջոցառումներ՝ Երևանում և Գյումրիում

DigiWeek 2021. ՏՏ ոլորտի միջոցառումներ՝ Երևանում և Գյումրիում

PanARMENIAN.Net - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 3-ն առաջին անգամ համատեղ կիրականացնեն DigiWeek 2021 միջոցառումը, որը կանցկացվի Երևանում և Գյումրիում։

Մեկ շաբաթվա ընթացքում հագեցած օրակարգով տեղի կունենա տեխնոլոգիական ոլորտի միջոցառումների շարք։

«Հայաստան կգան կամ առցանց տարբերակով կմասնակցեն տարբեր պետությունների ոլորտը համակարգող նախարարությունների, միջազգային ընկերությունների, նաև ոլորտի ներկայացուցիչներ։ Այն կդառնա գլոբալ միջոցառում, որի կենտրոնում կլինի Հայաստանը։ Կստեղծվեն տարբեր հարթակներ, որտեղ կքննարկվեն ոլորտի կարևորագույն հարցերը և դրանց լուծումները»,- ասել է ԲՏԱ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը։

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը տեղեկացրել է, որ վերջին 1․5-2 տարվա ընթացքում այն ընկերությունները, որոնք ունեն հայ ղեկավարներ և գործունեություն Հայաստանում ավելի քան 2 միլրդ դոլար ներդրում են ներգրավել։ Այդ ընկերությունների ընդհանուր արժեքը 12 մլրդ դոլարից ավելի է։

DigiWeek Հայաստան 2021-ի շրջանակներում 16-րդ անգամ կիրականացվի Digitec Expo ամենամյա միջոցառումը, կմասնակցի 100-ից ավելի ընկերություն։

Առաջին անգամ տեղի կունենա նաև Digi Tech Summit-ը, որին կմասնակցեն նաև միջազգային ընկերությունների ղեկավարներ, պետական գործիչներ, անվանի գիտնականներ աշխարհի տարբեր երկրներից։ Բացման ելույթով հանդես կգա Moderna ընկերության համահիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանը։

Digi Tech Summit-ի հաստատված մասնակից ընկերություններն են՝ PicsArt, Krisp, SoftConstruct, CodeSignal, SoloLearn, ServiceTitan, Disqo, SADA Systems, VMWare, SAP, Mentor/Siemens, Scylla, Instigate։

Շաբաթվա ընթացքում ոլորտի 8 առաջատար ընկերություններ կանցկացնեն թեմատիկ միջոցառումներ։

Երեք թեմատիկ գագաթնաժողով կանցկացվի՝

• DigiWeek21 AI Summit

• DigiWeek21 Venture Summit

• DigiWeek21 Science and Sustainability Summit

Միջոցառման օրակարգն է՝

• Հոկտեմբերի 27-28 – Hyetech Showcase՝ տեղի կունենա Talent Matters-ը. հոկտեմբերի 27 – ին՝ Motor Yerevan- ում և հոկտեմբերի 28-ին՝ TUMO Գյումրիում։

• Հոկտեմբերի 28 – Թվային փոխակերպում, Շփում վաղվա հետ, Holiday Inn հյուրանոց, Երևան։

• Հոկտեմբերի 29-31 – Digitec Expo, Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր։

• Հոկտեմբերի 29-30 – Դիջիթեք գագաթնաժողով, Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր։

• Հոկտեմբեր 30 – Koreez մրցանակաբաշխություն, Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր։

• Նոյեմբերի 1 – Գիտության և կայունության գագաթնաժողով, Motor Երևան։

• Նոյեմբերի 2 – DigiWeek-ի արհեստական բանականության գագաթնաժողով, Motor Երևան։

• Նոյեմբերի 3 – DigiWeek վենչուրային գագաթնաժողով, Motor Երևան։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---