ՀՀ-ում կորոնավիրուսի 1765 նոր դեպք կա և 39 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 1765 նոր դեպք կա և 39 մահ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 15-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 1765 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 278,431-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 39 դեպք է գրանցվել, 38-ը՝ կորոնավիրուսից և մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 5713 դեպք կա, այլ պատճառով՝ 1232:

Ապաքինվել է ևս 881 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 252,211 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 19,275 է։

Հոկտեմբերի 14-ին կատարվել է 15,616 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,855,238 թեստ է արվել։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---