Երեւանում տեղի կունենա «Առողջապահություն եւ դեղագործություն EXPO 2009շ» խորագրով ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունն ՀՀ Առողջապահության նախարարության պաշտոնական աջակցությամբ 2009 թ. ապրիլի 10-13 Երեւանում կազկապերպում է ութերորդ միջազգային մասնագիտացված ցուցահանդես «Առողջապահություն եւ դեղագործություն EXPO 2009» խորագրով:



«Առողջապահություն եւ դեղագործություն EXPO 2009» ցուցահանդեսն ուղղված է բժշկական կենտրոնների ղեկավարների, գիտաշխատողների, ներդրողների, ձեռնարկատերերի, ինչպես նա- բժշկական ապրանքների եւ ծառայությունների շուկայում աշխատող մասնագետների այցելությանը:



Ինչպես ասվում է LOGOS EXPO Center-ի հաղորդագրության մեջ, «Առողջապահություն եւ դեղագործություն EXPO 2009» ցուցահանդեսը դա բացառիկ հնարավորություն է լսել բժշկության տարբեր ոլորտների առաջատար մասնագետների կարծիքն եւ խորհուրդները, գտնել տեղական առողջապահության տարբեր ոլորտներում այսօրվա պրակտիկայով թելադրված խնդիրները լուծելու ուղիներ: Նշվածը կնպաստի նոր գործընկերներ ձեռքբերելուն եւ ցուցահանդեսի մասնակիցների միջեւ կոնտակտների ակտիվ զարգացմանն եւ ընդլայմանը:



Վերջին տարիների ընթացքում նկատելի է ցուցահանդեսային տարածքի 250% աճ: Ցուցահանդեսին ներկայացված էին 25%-ից ավել արտասահմանյան ընկերութուններ: Դրանց թվում մեր մշտական մասնակիցները` «Յունիֆարմ» ԱՄՆ, Բելոռուսիայից բժշկական դեղամիջոցների Բորիսովսկի գործարանը, «Պոլիսան» Ռուսաստան, «Մոնիտոր» Ռուսաստան, «Գիգիենա Մեդ» Ռուսաստան, «Տոշիբա» Ճապոնիա, «Էկոլաբ» Ռասաստան, «Ինտեռֆարմ տեխնոլոջիզ» Ռուսաստան, «Բատֆարմա» Վրաստան եւ այլն, ինչպես նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն եւ USAID Հայաստան: Այս կերպ, ցւցահանդեսի մասնակիցներն եւ այցելուները հնարավորություն են ստանում ծանոթանալ արտասահմանյան ընկերությունների պրոֆեսսիոնալ ձերքբերումներին, ինչը նշանակում է ետ չմնալ բժշկության եւ զարգացման միջազգային տեմպերից:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---