Ադրբեջանում շիա քարոզչին պետական դավաճանության մեղադրանք են ներկայացրել

Ադրբեջանում շիա քարոզչին պետական դավաճանության մեղադրանք են ներկայացրել

PanARMENIAN.Net - Ադրբեջանում պետական դավաճանության մեղադրանք ներկայացվել հոկտեմբերի 19-ին ձերբակալված շիա քարոզիչ Սարդար Բաբաևին։ Որպես խափանման միջոց է ընտրվել 4 ամսով կալանավորումը, գրում է Haqqin.az-ը։

Բաբաևի հետ միասին ձերբակալվել է ևս 4 շիա քարոզիչ, սակայն, նրանց մասին տեղեկություններ դեռևս չկան։

Բոլոր ձերբակալվածները ուսում են ստացել Իրանում և համարվում են իրանամետ կրոնական գործիչներ։

Սարդար Բաբաևը «Ադրբեջանի հոգևոր գործիչներ» միավորման անդամ է։

Ավելի վաղ Բաքվում փակվել է շիա հոգևորականների կրոնական կենտրոնը համարվող Հուսեյնիա մզկիթը և այնտեղ գտնվող Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Սեյիդ Ալի Խամենեիի ներկայացուցչի գրասենյակը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---