Ալիևն ու Էրդողանը մասնակցել են օդանավակայանի բացմանն օկուպացված Վարանդայում26 հոկտեմբերի 2021 - 16:25 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օկուպացված Վարանդայում (Ֆիզուլի) մասնակցել են նորակառույց միջազգային օդանավակայանի բացմանը։ Հոկտեմբերի 26-ին Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել նորաբաց օդանավակայանում, որտեղ նրան դիմավորել է Ալիևը, գրում է Sputnik Ադրբեջանը։ Ալիևին և Էրդողանին են հանձնվել օդանավակայանի բանալիները։ Թուրքիայի նախագահին ուղեկցում էին արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, շրջակա միջավայրի և քաղաքային զարգացման նախարար Մուրատ Քուրումը և այլ պաշտոնյաներ։ Վարանդայում նորաբաց օդանավակայանի հիմնարկեքը տեղի էր ունեցել 2021-ի հունվարի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ Օդանավակայանը սկսել էր ինքնաթիռներ ընդունել պաշտոնական բացումից դեռևս ութ ամիս առաջ։ Առաջին փորձնական թռիչքն օդանավակայան կայացել է օգոստոսի 22-ին, իսկ առաջին փորձնական թռիչքը՝ սեպտեմբերի 5-ին։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |