ՀՀ-ում կորոնավիրուսի 2096 նոր դեպք կա և 51 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 2096 նոր դեպք կա և 51 մահ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 29-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 2096 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 304,546-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 51 դեպք է գրանցվել, 43-ը՝ կորոնավիրուսից և մահվան 8 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 6232 դեպք կա, այլ պատճառով՝ 1280:

Ապաքինվել է ևս 1258 մարդ։

Առողջացածների ընդհանուր թիվը 265,936-ն է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 31,090 է։

Հոկտեմբերի 28-ին կատարվել է 18,141 թեստավորում, ընդհանուր առմամբ 2,066,269 թեստ է արվել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---