ՀՀ-ից Նիդերլանդներ մեկնելու նոր կանոններ կան․ Բարձր ռիսկի գոտում ենք29 հոկտեմբերի 2021 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 29-ից Հայաստանը շատ բարձր ռիսկի գոտու երկրների շարքին է դասվել, ուստի Հայաստանից Նիդերլանդներ մեկնելու նոր կանոններ են սահմանվել, հայտնում է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանությունը։ Որոշ մարդկանց համար գործում է եվրոպական մուտքի արգելք՝ թույլ չտալով նրանց մեկնել Եվրամիություն կամ Շենգեն գոտու տարածք։ Նիդերլանդներ մուտքը թույլատրվում է, եթե ուղևորության նպատակը համապատասխանում է բացառություն համարվող չափանիշներին: Նիդերլանդներ մուտք գործելիս այցելուն պետք է. - ինքնամեկուսանա, եթե պատվաստված չէ, - տրամադրի բացասական Covid-19 թեստի արդյունք, անգամ եթե պատվաստված է, - լրացնի առողջության հայտարարագիր։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Եվրամիությունը ճանաչել է Հայաստանում տրվող Covid-19-ի սերտիֆիկատները, որոնք համարժեք են ԵՄ Covid թվային հավաստագրին։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |