Flyone Armenia բյուջետային ընկերությունը թռիչքներ կկատարի դեպի Եվրոպա և Ասիա![]() 29 հոկտեմբերի 2021 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն օդանավ շահագործողի վկայական է տրամադրել Flyone Armenia ավիաընկերությանը: Դրա ֆեյսբուքյան էջում նշված է, որ Flyone Armenia-ն առաջին հայկական բյուջետային ավիաընկերությունն է, որը գործարկվել է 2021 թվականին։ Երևանի օդանավակայանից ընկերությունը թռիչքներ կիրականացնի Մոսկվա, Թեհրան, Լիոն, Քութայիսի, Դամասկոս, Կրասնոդար, Փարիզ, Ստամբուլ և Թել Ավիվ: Ավիաընկերությունը կատարելու է ինչպես կանոնավոր, այնպես էլ չարտերային թռիչքներ։ Նշվում է, որ կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում ընկերության ինքնաթիռները հագեցած են HEPA օդային ֆիլտրերով, որոնք մոտ 99 % հեռացնում են վիրուսներն ու բակտերիաները։ Ավիաընկերության գլխավոր տնօրեն Միրչա Մալեկան հայտարարել է, որ շուտով կսկսվի տոմսերի վաճառքը։ Ընկերությունն ավելի քան 60 մլն եվրո է ներդրել հայկական շուկայում և նախատեսում է քան 135 աշխատատեղ ստեղծել միջինից բարձր աշխատավարձով։ Ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնելու Airbus A320 ինքնաթիռներով։ Դրանք նախատեսված են 180 նստատեղի համար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |