Կորոնավիրուսից 1 ամսական երեխա է մահացել

Կորոնավիրուսից 1 ամսական երեխա է մահացել

PanARMENIAN.Net - «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված մեկ ամսական երեխա է մահացել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի նորածնային վերակենդանացման բաժանմունքում մեկ ամսական երեխայի մոտ հոկտեմբերի 29-ի առավոտյան գրանցվել է կենսաբանական մահ:

Փոքրիկն ընդունվել էր բուժհաստատություն հոկտեմբերի 19-ին, արհեստական շնչառության սարքին միացվել էր հոկտեմբերի 26-ին: Երեխայի մոտ առկա է եղել կորոնավիրուսային վարակ»,-ասվում է գրառման մեջ:

Դանիելյանը նաև հորդորել է լսել մասնագետներին, պատվաստվել ու «պաշտպանել ընտանիքի անդամներին այս նենգ հիվանդությունից»։ .

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---