Տիգրանաշենի ոլորաններում ՌԴ սահմանապահ զորքերի բեռնատարը գլորվել է ձորը․ Կա 1 զոհ և 1 վիրավոր

Տիգրանաշենի ոլորաններում ՌԴ սահմանապահ զորքերի բեռնատարը գլորվել է ձորը․ Կա 1 զոհ և 1 վիրավոր

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 29-ին` ժամը 11։53-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ճանապարհին՝ Տիգրանաշենի ոլորանների հատվածում, ռուսական զինուժի ավտոմեքենան ընկել է ձորը․ կան տուժածներ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ճանապարհի 80-րդ կմ-ի հատվածում, ՌԴ սահմանապահ զորքերի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 150 մ գլորվել ձորը․ կա 1 զոհ և 1 վիրավոր։

Փրկարարները դադարեցրել են բեռնատարի դիզելային վառելիքի արտահոսքը:

Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---