ՀՀ-ում կովիդի դեմ լրիվ պատվաստվել է չափահասների 12%-ը

ՀՀ-ում կովիդի դեմ լրիվ պատվաստվել է չափահասների 12%-ը

PanARMENIAN.Net - Հայաստանում կովիդի դեմ ավելի քան 817?000 պատվաստում է իրականացվել, որի մեծ մասն առաջին դեղաչափն է։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարը նշել է, որ լիարժեք պատվաստվել է մոտ 254,000 մարդ՝ չափահաս բնակչության 12%-ը:

Համավարակի սկզբից ՀՀ-ում կովիդից մահացել է 6441 մարդ, ևս 1305 վարակված՝ ուղեկցող հիվանդություններից։ Նոյեմբերի 1-ին ռեկորդային՝ 68 մահ էր գրանցվել, որից 6-ը՝ ուղեկցող հիվանդություններից։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---