Բաբայանի կուսակցությունը Մեղրիում որևէ քաղուժի հետ գործակցության հուշագիր չի կնքել

Բաբայանի կուսակցությունը Մեղրիում որևէ քաղուժի հետ գործակցության հուշագիր չի կնքել

PanARMENIAN.Net - Արցախի հերոս Սամվել Բաբայանի գլխավորած «Ազատական» կուսակցությունը Մեղրի համայնքի ավագանու ընտրությունների արդյունքում որևէ քաղաքական ուժի հետ համագործակցության հուշագիր չի ստորագրել և որևէ անձի՝ կուսակցության անունից հանդես գալու լիազորությամբ չի օժտել։ Այդ մասին ասվում է կուսակցության տարածած հայտարարության մեջ։

Զանգվածային լրատվամիջոցներում նյութեր են հրապարակվել «Ազատական» կուսակցության Մեղրիի ավագանու թեկնածուների ցուցակի ձևավորման ժամանակ ՀՀ օրենսդրության պահանջների խախտման և այլ քաղաքական ուժի հետ համագործակցության հուշագրի ստորագրման վերաբերյալ։

«Ինչ վերաբերվում է հիշյալ գործընթացներում ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի դրույթների խախտմանը, ապա կուսակցության համապատասխան ստորաբաժանման կողմից նախաձեռնվել է ստուգման գործընթաց, որի արդյունքները կներկայացվեն ՀՀ իրավապահ մարմիններին, նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ օրենքով նախատեսված իրավական հետևանքներ առաջացնելու նպատակով։

«Ազատական» կուսակցությունը հույժ կարևորում է ՀՀ օրենսդրության անվերապահորեն կատարման հրամայականը և ունի բավարար գործիքակազմ՝ հետևողականորեն իրացնելու իր իրավունքներն ու պարտականությունները։

ՀՀ օրենսդրության խախտման յուրաքանչյուր դեպք ենթարկվելու է համակողմանի ստուգման և մեղավորների համար անխուսափելիորեն առաջացնելու է իրավաբանական հետևանք»,-ասվում է կուսակցության հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Սյունիքի Մեղրի համայնքում Սամվել Բաբայանի «Ազատական» կուսակցությունն ու Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը կոալիցիոն հուշագիր են ստորագրել։ Այս մասին տեղեկացրել էր «Հանրապետություն» կուսակցությունից Մեղրի համայնքում ընտրված Բագրատ Զաքարյանը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---