Արծրուն Հովհաննիսյանը՝ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փորձագետ

Արծրուն Հովհաննիսյանը՝ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փորձագետ

PanARMENIAN.Net - ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նիստում հայտարարել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության նախկին մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին առաջարկվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի փորձագետ դառնալ՝ վերջինս ընդունել է:

«Արծրուն Հովհաննիսյանը մեզ օգնելու է շատ-շատ հարցերում: Ինքը ոչ միայն դասավանդել է, այլև կյանքի փորձ է անցել մեր զինված ուժերում: Յուրաքանչյուր մարդ, ով անկեղծ իր ներդրումն է առաջարկել և ձեռք է մեկնել մեր երկրի ապագային միտված գործողություններում, պետք է մեր հանձաժողովի կողմից միշտ նկատված լինի, անկախ նրանից, թե ինչ շահարկումների միջով են փորձում նրանց անցկացնել: Շահարկումները և ֆեյքերը պետք է վերանան մեր կյանքից, իրական գործընթացների մեջ իրական մարդը պետք է իր գիտելիքները ծառայեցնի մեր երկրի կարիքների համար»,-ասել է Քոչարյանը, տեղեկացնում է Panorama.am-ը։

Նա նաև նշել է, որ 44-օրյա պատերազմն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը մոտենում է իր ձևավորման վերջնական փուլին:

«Այստեղ մենք մեծ ճանապարհ պետք է անցնենք, ակնկալում ենք, որ ընդդիմադիր դաշտի մեր գործընկերները կգիտակցեն դրա կարևորությունը: Դա մի աշխատանք է, որը մնալու է մեր հետևից եկող ցանկացած քաղաքական ուժերի համար»,-ասել է Քոչարյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---