«ADC» ընկերությունը ներկայացրել է նոր ծառայությունները ոչ մեծ ընկերությունների համար

PanARMENIAN.Net - «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» (ADC) ինտերնետ պրովայդերն այսօր հայտարարել է նոր ապրանքատեսակի գործարկման եւ իր գրեթե բոլոր ծառայություններին միանալու սակագների իջեցման մասին: Այդ մասին ասվում է ընկերության պաշտոնական կայքի հաղորդագրության մեջ:



Հաղորդագրության համաձայն, նոր «Ինտերնետ Օֆիս Մինի» ապրանքատեսակը մշակվել է հատուկ փոքր ընկերությունների համար. ամսական վճարի մակարդակը մատչելի է, իսկ թողունակությունը լիովին համապատասխանում է անհրաժեշտ պահանջներին:



ADC-ն իջեցրել է հետեւյալ ծառայություններին միանալու սակագները. «Ինտերնետ Օֆիս», «Ինտերնետ Օֆիս Պրովայդերների համար», «Ինտերնետ Էնթերփրայս(CIR)» եւ «Դատա Պրո»: Թվարկված ծառայությոնների միացման արժեքը ներկայումս 50 000 դրամ է:



ADC-ն միջազգային համատեղ ընկերություն է, որը հիմկնադրվել է 2006թ. ապրիլին: Ընկերությունը ստեղծել եւ Երեւանում շահագործում է ավելի քան 400 կմ երկարությամբ եզակի օպտիկա-մալուխային հեռահաղորդակցային ցանց:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---