Կարանտինային սահմանափակումները երկարաձգվել են մինչև 2022-ի հունիսի 20-ը

Կարանտինային սահմանափակումները երկարաձգվել են մինչև 2022-ի հունիսի 20-ը

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսով պայմանավորված կարանտինային սահմանափակումները երկարաձգվել են մինչև 2022-ի հունիսի 20-ը։ Գործադիրը նման որոշում է ընդունել Առողջապահության նախարարության առաջարկով։

Նախարարությունն այդ անհրաժեշտությունը հիմնավորվել է համաճարակային լարված իրավիճակով։

Ըստ որոշման, մինչև հունիսի 20-ը կպահպանվի ՀՀ մուտք գործող օտարերկրյա քաղաքացիների համար առավելագույնը 72 ժամ վաղեմության ՊՇՌ թեստի բացասական արդյունքի առկայությունը։

Պաշտպանության նախարարության զորամասերում արգելվում են տեսակցությունները (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի), շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողների արձակումները և արձակուրդները (կին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր, տատ, պապ) մահվան դեպքերի:

Քրեակատարողական հիմնարկներում արգելվում են տեսակցությունները (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի):

Հայաստանում նոյեմբերի 11-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 325,521-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1482-ով: Մահվան 43 դեպք է գրանցվել, 36-ը՝ կորոնավիրուսից, 7-ը՝ այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 6867 դեպք կա, այլ պատճառով՝ 1360։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---