Կապանում հաղթել է Փարսյանը, Իջևանում և Ստեփանավանում՝ ՔՊ-ն15 նոյեմբերի 2021 - 10:47 AMT PanARMENIAN.Net - Սյունիքի Կապան խոշորացված համայնքում նոյեմբերի 14-ին տեղի ունեցած ավագանու ընտրություններում, ըստ ԿԸՀ-ի հրապարակած արդյունքների, մեծ առավելությամբ հաղթել է գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանի գլխավորած քաղաքական ուժը՝ «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությանը։ Ուժին կողմ է քվեարկել 13,962 ընտրող, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին՝ 5791։ 331 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։ «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը գլխավորում էր ՔՊ-կան պատգամավոր Դավիթ Դանիելյանը։ Իջևանում և Ստեփանավանում հաղթել է իշխող «Քաղաքացիական պայմանագիրը», որի ցուցակն Իջևանում գլխավորում էր գործող քաղաքապետ Արթուր Ճաղարյանը, իսկ Ստեփանավանում՝ գործող քաղաքապետ Արմեն Գրիգորյանը։ Իջևանում ՔՊ-ն ստացել է 10,003 քվե, ՀՅԴ-ն՝ 964 ձայն։ Ստեփանավանում ՔՊ-ն ստացել է 4004 քվե, ԲՀԿ-ն՝ 705 քվե, ՀԱԿ-ը` 218։ Նոյեմբերի 14-ին տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվում Ստեփանավան, Կապան և Իջևան համայնքներում, իսկ Արզնի և Լերմոնտովո համայնքներում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |