Մինասյան. Մանդատները դնելու հարցն ընդդիմության օրակարգից չի հանվել

Մինասյան. Մանդատները դնելու հարցն ընդդիմության օրակարգից չի հանվել

PanARMENIAN.Net - «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ԱԺ-ում հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ խմբակցության 29 պատգամավորը, որոնցից 3-ը կալանավորված է, որևէ ձևով կաշկանդված չէ որևէ մանդատի կամ կարգավիճակի առկայությամբ։

«Նաև մանդատները դնելու հարցը մեր օրակարգից դուրս չի եկել։ Բայց դա կլինի այն ժամանակ, երբ կտեսնենք, որ դրանով կհասնենք մեր վերջնանպատակին՝ կփոխենք կապիտուլացված իշխանությանը, երկրում կվերականգնենք ազգային իշխանություն և կձևավորենք սահմանադրական կարգ», - ասել է նա, գրում է Aysor.am-ը։

Նա կրկնել է, որ որևէ բան իրենց չի կաշկանդում, որ վայր դնեն մանդատները։

«Մենք ասել ենք, որ մանդատներն օգտագործելու ենք բոլոր հնարավոր ելքերով, այդ թվում՝ բացահայտելով այս իշխանությունների ապօրինությունները, ազգադավ լինելը։ Մենք իրականացնելու ենք բոլոր այն գործողությունները, որը հնարավորություն է տալիս մանդատը։ Այո՛, նաև մանդատները դնելու հարցը մեր օրակարգից դուրս չի եկել»,-նշել է Մինասյանը։

Նա ասել է նաև, որ առաջիկայում կլինի խմբակցության հայտարարությունը, որի մասին դեռ չի խոսի։

Խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտել է Ազգային ժողովի հերթական նիստը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները լքել են նիստերի դահլիճը։ Ընդդիմադիրներն այդպիսով իրենց բողոքն են հայտնել իշխանության կողմից ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու՝ ընդդիմության նախաձեռնությունը մերժելու դեմ։

Ավելի վաղ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանն ընդդիմության առաջնորդներին առաջարկում եմ հնարավորինս շտապ քննարկել, օրինակ, ԱԺ պատգամավորի մանդատներից հրաժարվելու հարցը՝ հավելելով, որ պետք է շտապ գործել՝ հայրենիք ենք կորցնում։ Պատգամավորը հավելել էր, որ սա պայքարի տարբերակներից մեկն է, գուցե այլ ձևաչափ առաջարկվի:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---