Աղաջանյան. Ադրբեջանն ընդհանուր օկուպացրել է ՀՀ տարածքի մոտ 41 քկմ-ը

Աղաջանյան. Ադրբեջանն ընդհանուր օկուպացրել է ՀՀ տարածքի մոտ 41 քկմ-ը

PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, լիագումար նիստում անդրադառնալով ՀՀ տարածք Ադրբեջանի հերթական ապօրինի ներխուժմանը, հայտարարել է, որ մայիսյան ներթափանցումից հետո Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ տարածքի մոտ 41 քառակուսի կմ հատված՝ մոտ 11 տեղամասում։

«Հայկական կողմն ունեցել է դիրքային կորուստներ։ Այդ հատվածում Ադրբեջանն ամրապնդել է այս տարվա մայիսին տեղի ունեցած՝ ՀՀ տարածք ապօրինի ներթափանցման արդյունքում ունեցած ներկայությունը»,-ասել է նա, գրում է «Առավոտը»։

Աղաջանյանը շեշտել է, որ ՀՀ-Ադրբեջան սահմանին հրադադարի ռեժիմի խախտումները կրում են ամենօրյա բնույթ, ինչն ուղիղ սպառնալիք է ստեղծում ՀԱՊԿ անդամ հանդիսացող ՀՀ-ի համար․

«Դեռևս մայիսից հետո ՀՀ-ն հանդես է եկել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մոնիթորինգի նպատակով ՀԱԿՊ առաքելություն գործուղելու նախաձեռնությամբ, որը, ցավոք, մինչև օրս կյանքի չի կոչվել։ ՀՀ կառավարությանը կոչ եմ անում հանդես գալ հայ-ադրբեջանական սահման ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու նախաձեռնությամբ», - նշել է նա։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---