Լեհաստանը ՀՀ-ին 201,640 դեղաչափ AstraZeneca է նվիրաբերել![]() 25 նոյեմբերի 2021 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 23-ին Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի առողջապահության նախարարությանն է նվիրաբերել 584,640 եվրո արժողությամբ 201,640 դեղաչափ AstraZeneca պատվաստանյութ: Այդ մասին հայտնել է ՀՀ-ում Լեհաստանի դեսպանությունը։ Նշվում է, որ Լեհաստանի դեսպանությունը բարձր է գնահատում ՀՀ առողջապահության նախարարություն հետ համագործակցութունը: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ ամբողջական պատվաստում է ստացվել է բնակչության 20 տոկոսը։ Հայաստանում նոյեմբերի 25-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 336,330-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 592-ով: Մահվան 42 դեպք է գրանցվել, 40-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 7419 դեպք կա, այլ պատճառով՝ 1412։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |